«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 2023/2024 մրցաշրջանում չեմպիոնական տիտղոսի համար պայքարի մասին։
«Իմ տղաները սիրում են խաղալ ճնշման տակ: Ուստի վստահ եմ, որ մենք պայքարելու ենք մինչև վերջ։ Սա նշանակու՞մ է, որ մենք անպայման չեմպիոն ենք դառնալու։
Ոչ․․․ Ես դա չեմ ասում։ Բայց մենք կպայքարենք, դա միանշանակ է»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում բրիտանական Mirror-ը։
Անգլիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի հանդիպումներից հետո «Մանչեսթեր Սիթին» միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։