«Ֆուլհեմի» կիսապաշտպան Ժոաոu Պալինյան խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան և իր հայրենակից Բրունու Ֆերնանդեշի մասին։
«Հիշում եմ, թե ինչպես խաղացինք «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նոյեմբերին (Անգլիայի առաջնության 11-րդ տուրի խաղը, որում մանկունիանցիները հաղթեցին 1։0 հաշվով)։ Ե դեղին քարտ ստացա։ Ես նրան չեմ հպվել, նա պարզապես բղավել է. Դա նրա համար նորմալ է (ժպտում է):
Հաջորդ խաղում նա սահանկում արեց իմ հետ պայքարում։ Դա խախտում չէր, բայց ես նույնպես բաղվեցի, քանի որ նա նույնպես այդպես էր արել: Մրցավարը խախտում արձանագրեց, բայց դեղին քարտ ցույց չտվեց: Ես ժպտացի Բրունւին։ Մենք ընկերներ ենք, այնպես որ ամեն ինչ լավ է:
Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստները լավ հարաբերություններ ունեն նույնիսկ խաղադաշտից դուրս։ Մենք կապ ենք պահպանում և միշտ խոսում ենք հանդերձարաններում խաղերից հետո»,- Պալինյայի խոսքն է մեջբերել Daily Mail-ը: