Մադրիդի «Ռեալը» հնարավոր է ամռանը նոր տրանսֆեր ձևակերպի։ Todofichajes-ի տեղեկություններով՝ «Մանչեսթեր Սիթիի» և Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Բերնարդու Սիլվան հայտնվել է արքայական ակումբի հետաքրքրությունների շրջանակում։
Նշվում է, որ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղից հետո հանդիպել է ֆուտբոլիստի ներկայացուցիչ Ժորժե Մենդեշի հետ։
Ինքը՝ Սիլվան, կցանկանար փոխել ակումբային գրանցումը 2023/2024 մրցաշրջանի վերջում։
Սիլվայի պայմանագիրը պարունակում է 58 միլիոն եվրոյով տրանսֆերի փոխհատուցման կետ, որը կարող է ակտիվացվել առաջիկա ամռանը։
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Բարսելոնան»։