Ժոզե Մոուրինյուն կարող է փոխարինել Դեյվիդ Մոյեսին «Վեսթ Հեմում». շոտլանդացի մասնագետի գործող պայմանագրի ժամկետը լրանում է այս մրցաշրջանի ավարտին։
Ինչպես հաղորդում է TeamTalk-ը, «Վեսթ Հեմի» ղեկավարությունը դիտարկում է Մոուրինյուի օգնությամբ Մոյեսին փոխարինելու հնարավորությունը:
Պորտուգալացին հեռացել էր «Ռոմայից» այս տարվա հունվարին։ Դեյվիդ Մոյեսը «Վեսթ Հեմում» է 2019 թվականի դեկտեմբերից։
Լոնդոնցիները ներկայումս զբաղեցնում են Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի ութերորդ հորիզոնականը։ Ժոզե Մոուրինյուն ավելի վաղ գլխավորել է անգլիական «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Տոտենհեմը»: