«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մեկնաբանել է Անգլիայի առաջնության 33-րդ տուրի «Բորնմուտի» հետ ոչ-ոքին (2-2).
«Մեր թիմն ունի բնավորություն, ցանկանում ենք հաղթել:
Այս խաղում մենք երկու անգամ հավասարեցրեցինք հաշիվը: Երեք անգամ մենք հեշտությամբ կորցրինք գնդակը այնտեղ, որտեղ չպետք է դա լիներ։
Ճշմարտությունն այն է, որ մենք այսօր արժանի չէինք հաղթանակի։ Մենք պետք է ավելի լավ գործենք, վերահսկենք խաղը, գոլեր խփենք և այդքան հնարավորություններ բաց չթողնենք»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում BBC-ն: