«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի խաղում «Լութոնի» նկատմամբ տոնած ջախջախիչ հաղթանակը (5-1).
«Մենք շատ շանսեր բաց թողեցինք: Հեշտ չէր, բայց նման հանդիպումներում պետք է նախապես պարզել բոլոր հարցերը։ Պատահում է, որ դու ավելի ու ավելի շատ հնարավորություններ ունես, բայց չես հաղթում։ Մենք համբերատար էինք։
Մի քանի ժամով մենք առաջինն ենք։ Մյուս թիմերը կխաղան կիրակի։ Մեզ մնում է միայն հաղթել մեր հանդիպումները: Եթե մեզ չհաջողվի շրջանցել մրցակիցներին, ապա կշնորհավորենք նրանց»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն։
«Մանչեսթեր Սիթին» երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Պրեմիեր լիգայում։ Պեպ Գվարդիոլայի թիմը վաստակեց 73 միավոր և գլխավորեց Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Արսենալն» (71) ու «Լիվերպուլը» (71) այս տուրի իրենց հանդիպումը դեռ չեն անցկացրել։