Անգլիական «Մանչեսթեր Սիթին» մեկ քայլ է հեռու ակումբային ռեկորդը կրկնելուց. Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում Պեպ Գվարդիոլայի թիմը հաղթեց «Լութոնին» (5-1):
2022 թվականի նոյեմբերի 12-ից ի վեր «Քաղաքաբնակները» տնային խաղերում չեն պարտվել 41 խաղում։
Ակումբային ռեկորդը 42 խաղ է առանց պարտության՝ 1919-ից 1921 թվականներին։
«Մանչեսթեր Սիթին» հաջորդ խաղում, ապրիլի 17-ին, սեփական հարկի տակ կխաղա Մադրիդի «Ռեալի» հետ։