Անգլիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Լութոնին» 5-1 հաշվով։
Տանտերերի կազմում աչքի ընկան Կովաչիչը, Հոլանդը, Դոկուն և Գվարդիոլը, ևս մեկ գնդակ սեփական դարպասն ուղարկեց Հասիոկան։
Հյուրերի կազմում միակ գոլը խփեց Բարկլին։
«Մանչեսթեր Սիթին» երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Պրեմիեր լիգայում։ Պեպ Գվարդիոլայի թիմը վաստակեց 73 միավոր և գլխավորեց Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Արսենալն» (71) ու «Լիվերպուլը» (71) այս տուրի իրենց հանդիպումը դեռ չեն անցկացրել։
«Լութոնը» 25 միավորով 18-րդ տեղում է։