«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է «Սիթիի» հենակետային կիսապաշտպան Ռոդրիի խոսքերը, որը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի «Ռեալի» հետ վերջին խաղից հետո (3:3) ասել է, որ հոգնածություն է զգում և հանգստի կարիք ունի։
«Ես նրա հետ այս թեմայի շուրջ չեմ խոսել։ Բայց եթե նա հանգստի կարիք ունի, նա կստանա այն։ Կամ ոչ»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է City Xtra-ն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):