«Ատալանտայի» կիսապաշտպան Մարտեն դե Ռոնը մեկնաբանել է Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Լիվերպուլի» նկատմամբ տարած հաղթանակը (3:0)։
«Կատարյալ թիմային խաղ էր՝ ամբողջ թիմի կողմից: Մենք շատ պահեր ստեղծեցինք և շատ ճնշեցինք։ «Էնֆիլդում» 3։0 հաշվով հաղթանակը պատմական է։ Մեր բախտը բերեց մեկ-երկու իրավիճակներում, բայց մենք լավ էինք պաշտպանվում ամբողջ թիմով»,- Դե Ռոնի խոսքն է մեջբերել ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
«Ատալանտա»-«Լիվերպուլ» պատասխան հանդիպումը կկայանա՝ ապրիլի 18-ին Բերգամոյում (Իտալիա): Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։