«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի՝ ՊՍԺ-ի հետ առաջին խաղից հետո (3:2) խոսել է մարզիչ Չավիի հետ իր երկխոսության մասին։
«Չավին ինձ ասաց, որ ներխուժեմ խաղի մեջ և մեծացնեմ ճնշումը: Ես դուրս եկա օգնության մեծ ցանկությամբ, և այդպես ստացվեց փոխանցումը Ռաֆինյային: Երկու մարզիչներն էլ սիրում են այս խաղաոճը և մեծացել են դրանով: Հիանալի հանդիպում էր»,- խաղից հետո ասել է Պեդրին:
Պատասխան խաղը կկայանա Բարսելոնայում՝ ապրիլի 16-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։