«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է Մադրիդի «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայի 2023/2024 մրցաշրջանի առաջին քառորդ եզրափակչի խաղում (3:3) «Սիթիի» պաշտպան Յոշկո Գվարդիոլայի ցուցադրած խաղից իր տպավորություններով։
«Մեր բախտը բերեց, որ Յոշկոն կարողացավ խաղալ այսօր, այլապես այնքան դժվար կլիներ, քանի որ մեր գրեթե բոլոր պաշտպանները վնասվածքներ ունեն:
Նա անհավանական ջանքեր գործադրեց և ոչ միայն գոլ խփեց, այլ իսկապես լավ խաղաց: Ուրախ եմ, որ նման խաղացող ունենք մեր թիմում»,- «Մանչեսթեր Սիթիի» մարզչի խոսքերն է մեջբերում Eurosport-ը։