Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Էդին Տերզիչը կիսվել է Մադրիդի «Ատլետիկոյի» հետ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի առաջին հանդիպման վերաբերյալ իր մտքերով։ Հանդիպումը կկայանա ապրիլի 10-ին Իսպանիայում։ Մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23:00-ին:
«Կարծում եմ՝ «Ատլետիկոն» ստեղծել է պաշտպանության նոր արվեստ։ Սրա մեջ ոչ մի բացասական բան չկա։ Նրանք դա շատ լավ են անում։ «Ատլետիկոյի» հետ այս 180 րոպեներին նախապատրաստվել ենք դեռ Բունդեսլիգայի վերջին խաղից հետո։ Աշխարհի ցանկացած թիմի համար դժվար կլինի նրանց մարզադաշտում։ Բայց ես վստահ եմ, որ մենք կարող ենք հաջողության հասնել:
Սիմեոնե՞ն։ Վերջին տարիներին նա ֆենոմենալ առաջընթաց է գրանցել։ Նա շատ մարզիչների կուռքն է։
«Ատլետիկոն» առավելություն ունի տնային մարզադաշտում, բայց մենք ցանկանում ենք լավ արդյունք ցույց տալ, որպեսզի պատասխան խաղից առաջ առավելություն ունենանք»,-Տերզիչի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։