Մյունխենի «Բավարիայի» կենտրոնական պաշտպան, 30-ամյա Էրիկ Դայերը կարծում է, որ համապատասխանում է Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստի չափանիշներին:
«Երբ Անտոնիո Կոնտեն եկավ «Տոտենհեմ», ես խաղում էի իմ կարիերայի լավագույն ֆուտբոլը։
Մարդիկ կարծում են, որ ես 37 տարեկան եմ կամ նման բան, բայց ես 30 տարեկան եմ և դեռ չեմ հասել իմ մարզավիճակի գագաթնակետին:
Հավաքական հրավիրվելու հնարավորությո՞ւն․․. Ցանկանում եմ լինել Անգլիայի հավաքականի մասը։ Կարծում եմ, որ պետք է լինեմ դրա մի մասը, քանի որ ես Անգլիայի հավաքականի մակարդակի ֆուտբոլիստ եմ»,- Դայերի խոսքերն է մեջբերում BBC-ն: