Մադրիդի «Ռեալը» ոչ-ոքի է խաղացել Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» հետ առաջին խաղում (3:3): Այս խաղում Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը ժամանակի 38%-ում տիրել է գնդակին։ Այս մասին հայտնում է Opta Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ այս արդյունքը դարձել է Մադրիդի «Ռեալի» երրորդ վատագույն ելույթը Չեմպիոնների լիգայի տնային հանդիպումներում գնդակ տիրելու առումով։
«Մանչեսթեր Սիթի»-«Ռեալ Մադրիդ» պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 17-ին։ Այս խաղը կկայանա Անգլիայում՝ «Էթիհադ» մարզադաշտում (Մանչեսթեր Սիթի): Մրցավարի մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 23:00-ին: