«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ Մադրիդի «Ռեալի» հետ առաջիկա պատասխան հանդիպման մասին։
Իսպանիայում կայացած առաջին հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 3:3 հաշվով։ Թիմերի միջև երկրորդ խաղը կկայանա ապրիլի 17-ին Լոնդոնի «Էթիհադ» մարզադաշտում։
«Մեզ կօգնեն մեր երկրպագուները. հանդիպման բոլոր տոմսերը վաճառված են, մեզ պետք են բոլորը, նրանց ամբողջ էներգիան 95 րոպեի ընթացքում, որպեսզի փորձենք հաղթել այս մրցաշարի արքաներին։ Մանչեսթերում մեր երկրպագուների հետ մենք դա կանենք»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում City Xtra ալիքը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
1/8 եզրափակչում «Մանչեսթեր Սիթին» հաղթել է «Կոպենհագենին» (6:2), իսկ «Ռեալը» հաղթել է «ՌԲ Լայպցիգին» (2:1):
Խմբային փուլում երկու թիմերն էլ իրենց խմբերում զբաղեցրել են առաջին տեղը։