Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի վերջին հանդիպման մասին, որում նրա սաները ոչ-ոքի են խաղացել «Մանչեսթեր Սիթիի» հետ (3:3)։ Հիշեցնենք, որ հանդիպումը կայացել է Մադրիդի (Իսպանիա) «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում։
«Լավ, բայց շատ հավասար հանդիպում էր: Մենք շատ վատ սկսեցինք, բայց հետո հիանալի խաղացինք։ Երբ մենք կորցրինք էներգիան, ավելի վատ տեսք ունեինք։ «Սիթին» երկու գեղեցիկ գոլ խփեց»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը սոցիալական ցանցերում։
«Մանչեսթեր Սիթի»-«Ռեալ Մադրիդ» պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 17-ին Անգլիայում՝ «Էթիհադ» մարզադաշտում (Մանչեսթեր Սիթի): Մրցավարի մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 23:00-ին: