Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) պաշտոնական կայքում հրապարակվել է 2023/2024 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի եզրափակչի տոմսերի արժեքը։
Ամենաէժան տոմսը կարժենա 60 ֆունտ (70 եվրո): Այս տոմսը նախատեսված է եզրափակիչ փուլ անցած երկու թիմերի երկրպագուների համար:
Այլ երկրպագուները կկարողանան զբաղեցնել 60,000 տեղ՝ նախատեսված 86,000-ից: Եզրափակիչ դուրս եկած թիմերի երկրպագուներին կհատկացվի 25 հազար տեղ։
Այլ երկրպագուները կկարողանան խաղի տոմս գնել նվազագույնը 160 ֆունտ ստեռլինգով (մոտ 187 եվրո): Սա 3-րդ կատեգորիան է: 2-րդ կատեգորիայի տոմսը կարելի է գնել 430 ֆունտ ստեռլինգով (մոտ 502 եվրո: 1-ին կատեգորիայի տոմսի արժեքը 610 ֆունտ է (մոտ 712 եվրո):
Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա 2024 թվականի հունիսի 1-ին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում (Անգլիա):