«Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Պեպ Գվարդիոլան հումորով է պատասխանել մոտիվացիայի մասին հարցին։
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Ռեալ»-«Մանչեսթեր Սիթի» խաղից առաջ մարզչին հարցրել են, թե ինչն է նրան մոտիվացնում շարունակել աշխատանքը։
«Ես սիրում եմ այս աշխատանքը: Լավ են վարձատրում, և դա ինձ դուր է գալիս: Ինձ դուր է գալիս խաղալ ինչպես այստեղ, այնպես էլ Լուտոնում:
Երբ դադարեմ դա զգալ, կդադարեմ աշխատել»,- մեջբերում է Գվարդիոլային Goal-ը։