«Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Դիոգու Դալոն խոսել է պորտուգալացիների՝ Եվրո-2024-ում հաղթելու շանսերի մասին։
«Այս պահին մենք ունենք լավ, ուժեղ, բարձրակարգ թիմ։ Մենք ցանկանում ենք այնքան հեռու գնալ, որքան կարող ենք և փորձել հաղթել Եվրո-2024-ը։ Բայց մենք գիտենք, որ պետք է պայքարել մինչև վերջ։
Ֆավորիտների պիտակավորումը միշտ կլինի: Ես չէի ցանկանա, որ մեզ նախապես պիտակավորեին։ Ունե՞նք ուժեղ թիմ։ Այո՛։ Մենք ունե՞նք որակներ Եվրոն հաղթելու համար։ Այո՛։ Այժմ մենք պետք է մի շարք փոքր քայլեր կատարենք, որոնք անհրաժեշտ են հաղթանակի հասնելու համար»,- Դալոյի խոսքն է մեջբերել Record-ը։
2024 թվականի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Գերմանիայում հունիսի 14-ից հուլիսի 14-ը։ Պորտուգալիայի հավաքականը F խմբում կխաղա Չեխիայի, Վրաստանի և Թուրքիայի հավաքականների հետ։