«Աթլետիկի» կիսապաշտպան Նիկո Ուիլյամսը կարող է կարիերան շարունակել Անգլիայում, հայտնում է Football Insider-ը։
Ըստ աղբյուրի՝ «Չելսին» հետաքրքրված է 21-ամյա իսպանացու ծառայություններով։ Լոնդոնցիները մտադիր են ձեռք բերել ֆուտբոլիստին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Նշվում է, որ լոնդոնյան ակումբը պատրաստ է կիսապաշտպանի համար վճարել 50 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում Ուիլյամսը անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։