«Արսենալի» ղեկավարությունը գոհ է գլխավոր մարզիչ Միկել Արտետայի աշխատանքից։
Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ ակումբը մտադիր է իսպանացի մասնագետին նոր երկարաժամկետ պայմանագիր առաջարկել։ Արտետան նույնպես ցանկանում է մնալ թիմում և պատրաստ է երկարաձգել պայմանագիրը։
Արտետայի գլխավորությամբ «Արսենալը» Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին տեղը: Չեմպիոնների լիգայում թիմը քառորդ եզրափակիչում կխաղա «Բավարիայի» հետ։
Արտետան «Արսենալը» գլխավորում է 2019 թվականի դեկտեմբերից։ Կողմերի միջև գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։