«Մանչեսթեր Սիթիի» պաշտպաններ Քայլ Ուոքերն ու Նաթան Ակեն դուրս են մնացել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի` «Ռեալի» դեմ առաջին հանդիպման հայտացուցակից։
Ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ Մադրիդ է մեկնել 21 ֆուտբոլիստ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ակեն բաց է թողել «Սիթիի» ապրիլի 8-ի մարզումը, իսկ Ուոքերն աշխատել է անհատական ծրագրով։
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի «Ռեալ» — «Մանչեսթեր Սիթի» առաջին հանդիպումը կկայանա այսօր՝ ապրիլի 9-ին, Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։ Պատասխան խաղը կկայանա ապրիլի 17-ին։