«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատասխանել է այն հարցին, թե արդյոք չեմպիոնական տիտղոսի համար պայքարի տեսանկյունից կարևո՞ր է, որ մերսիսայդցիները «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպումից հետո (2:2) իջել են մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղ։
«Միակ կարևորն այն է, թե ինչ կլինի 38 տուրից հետո։ Լսեք, և լրագրողները, և երկրպագուները կարող են ասել, որ մենք պետք է բարելավենք մեր գոլերի տարբերությունը, քանի որ «Արսենալն» ավելի լավ ցուցանիշ ունի: Բայց հիմարություն է այդպես մտածելը։ Չի կարելի ամեն խաղում ութ գոլ խփել միայն սեփական ցանկությամբ։ Մենք այնպիսին ենք, ինչպիսին կանք:
Եվ դրա համար մենք մրցավազքում ենք (տիտղոսի համար՝ ArmSport): Ես գիտեի, որ միշտ դժվար է լինելու: Մինչ երեկ գիշեր մենք առաջինն էինք աղյուսակում, հիմա այնտեղ է «Արսենալը»։ Մենք ցանկանում ենք 38-րդ տուրից հետո լինել առաջին տեղում»,- Կլոպի խոսքը մեջբերում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։