«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը Անգլիայի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպումից հետո (2:2) խոսել է խաղի մասին։
«Սա պարտություն է թվում, մենք կրկին մեղավոր ենք: Մենք այնքան շատ հնարավորություններ ունեինք, և պետք է ավարտին հասցնեինք խաղը:
Ցավոք, սխալվեցինք, այնքան ժամանակ ունեինք ամեն ինչ շտկելու համար, բայց շտապում էինք»,- իր կայքում վան Դեյկի խոսքը մեջբերում է լրագրող Դեյվ Օկկոպը։