«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ամփոփել է Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղի (2:2) արդյունքները։
«Մենք պետք է հաղթեինք խաղը, դա ակնհայտ է: Մենք պետք է ավելի շատ գոլեր խփեինք առաջին խաղակեսում։
1:0-ն ամենաքիչն է, ինչ մենք կարող էինք ակնկալել: Հիանալի հնարավորություններ ունեինք նրանց գոլ խփելուց առաջ և հետո»,- Կլոպի խոսքը մեջբերում է BBC-ն: