«Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը Պրեմիեր լիգայի պատմության մեջ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղերում 6 գոլ է խփել «Օլդ Թրաֆորդում»:
Ինչպես հաղորդում է Opta-ն, Մոն դարձել է մրցաշարի պատմության մեջ առաջին խաղացողը, ով հասել է նման արդյունքի:
Նա շրջանցեց մերսիսայդցիների նախկին ավագ Սթիվեն Ջերարդին, ով Պրեմիեր լիգայում Մանչեսթերի մարզադաշտում հինգ գոլ ունի իր ակտիվում։
Ընթացիկ մրցաշրջանում Մոհամեդ Սալահն անգլիական թիմի կազմում անցկացրել է 35 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 23 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։