Լեհաստանի հավաքականի և «Յուվենտուսի» 33-ամյա դարպասապահ Վոյցեխ Շչեսնին հայտնել է, որ 2024 թվականի Եվրոպայի առաջնության ավարտից հետո կավարտի իր ելույթները Լեհաստանի հավաքականում։
«Ես կհեռանամ հավաքականից Եվրո-2024-ից հետո։ Ոչ ոք չի կարող ինձ համոզել փոխել այս որոշումը։ Իմ ընտանիքը գիտի, թե ինչ ծրագրեր ունենք, և կարծում եմ, որ նրանք հասկանում են, որ դա իրերի բնական կարգն է:
Աշխարհի առաջնությանը նախապատրաստվելու նոր փուլը սկսելը իմաստ չունի, եթե այն հնարավոր չէ ավարտին հասցնել:
Պե՞տք է մնամ հավաքականում և մի քանի հանդիպում անցկացնե՞մ Ազգերի լիգայում։ Կարծում եմ՝ ավելի լավ է դա թողնել ուրիշներին»,- Շչեսնիի խոսքերն է մեջբերում Corriere dello Sport-ը։