Սուպերհամակարգիչը ներկայացրել է Պրեմիեր լիգայի չեմպիոնական մրցավազքի ելքի իր տարբերակը։
Ինչպես հայտնում է The Sun-ը, ԱՊԼ-ի այս մրցաշրջանի հաղթողը կլինի «Լիվերպուլը»։ Երկրորդ տեղում է Լոնդոնի «Արսենալը»՝ զիջելով մեկ միավորով: Լավագույն եռյակը կեզրափակի ներկայիս չեմպիոն «Մանչեսթեր Սիթին»:
Ըստ սուպերհամակարգչի կանխատեսումների՝ չորրորդ հորիզոնականում կլինի Բիրմինգհեմի «Աստոն Վիլան», հինգերորդում՝ «Տոտենհեմը»։ «Մանչեսթեր Յունայթեդը» կլինի վեցերորդը, իսկ «Չելսին»՝ 7-րդը։ Լավագույն տասնյակում կլինեն նաև «Նյուքասլը», «Բորնմուտը» և «Բրայթոնը»:
Ըստ սուպերհամակարգչի կանխատեսման՝ ԱՊԼ-ն մրցաշրջանի ավարտից հետո կլքեն «Բարնլին», «Շեֆիլդը» և «Լուտոնը»։