Տորոնտո (Կանադա) քաղաքում շարունակվում շախմատի Հավակնորդների մրցաշարը, որում կայացել է երկրորդ տուրը։
Առաջին տուրի բոլոր մրցախաղերն ավարտվել էին ոչ-ոքի, իսկ երկրորդ տուրում, ընդհակառակը, ոչ մի ոչ-ոքի չի գրանցվել։
Երկրորդ տուրից հետո 1,5 միավորով Յան Նեպոմնյաշչին, Դոմարջու Գուկեշը, Ֆաբիանո Կարուանան և Վիդիտ Գուջարտին գլխավորում են մրցաշարային աղյուսակը։
Հավակնորդների մրցաշարի հաղթողը շախմատային թագը կվիճարկի աշխարհի գործող չեմպիոն, չինացի Դին Լիրենի հետ։