Վերջին շաբաթների ընթացքում «Բարսելոնայի» ներկայացուցիչները շփվել են «Նապոլիի» 23-ամյա կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիայի հետ՝ նրա հնարավոր տրանսֆերի հարցով։ Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը, որն արդեն հաշտվել է այն փաստի հետ, որ նեապոլիտանական ակումբի գլխավոր հարձակվող Վիկտոր Օսիմենը կլքի իրենց գալիք ամառ, չի ցանկանում բաժանվել «Նապոլիի» մեկ այլ աստղից՝ Կվարացխելիայից։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Կվարացխելիան բոլոր մրցաշարերում մասնակցել է 38 հանդիպման, որոնցում դարձել է տասը գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 80 միլիոն եվրո: