«Բոլոնիայի» հարձակվող Ջոշուա Զիրկզեի համար կարիերան շարունակելու առաջնահերթ տարբերակը կլինի «Միլան» տեղափոխվելը, հայտնում է Daily Mirror-ը։
Հաղորդվում է, որ 22-ամյա Զիրկզեի համար «Միլանն» ավելի նախընտրելի է, քան անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» և «Արսենալը», որոնք նույնպես հետաքրքրված են նրանով:
Հարձակվողն արդեն խնդրել է իր գործակալին բանակցել միլանյան ակումբ իր տեղափոխության շուրջ:
Այս մրցաշրջանում Զիրկզեն «Բոլոնիայի» կազմում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 40 մլն եվրո։