«Մոնակոյի» պաշտպան Վանդերսոնի տրանսֆերի համար պայքարում են իսպանական «Ռեալն» ու «Բարսելոնան», ինչպես նաև անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», հայտնում է Sport.fr-ը։
Հաղորդվում է, որ փետրվարի սկզբին 22-ամյա Վանդերսոնը նոր պայմանագիր է կնքել մոնեգասկների հետ, և այժմ ակումբը դեռ չի որոշել՝ վաճառել բրազիլացու տրանսֆերը, թե պահել թիմում։
Այս մրցաշրջանում Վանդերսոնը «Մոնակոյի» կազմում անցկացրել է 18 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 մլն եվրո։