«Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիան վերսկսել է մարզումներն ընդհանուր խմբում։
Թիմը պատրաստվում է Ա Սերիայի 31-րդ տուրի՝ «Մոնցայի» հետ հանդիպմանը։ Վրացի հարձակվողը մարզվել է ընդհանուր խմբում։
Կվարացխելիան մկանային վնասվածք էր ստացել Վրաստանի հավաքականի կազմում՝ Հունաստանի հետ հանդիպման ժամանակ և փոխարինվել էր 109-րդ րոպեին։ Ֆուտբոլիստը բաց էր թողել նաև Իտալիայի առաջնության «Ատալանտայի» հետ հանդիպումը (0:3):