Ֆուտբոլային փորձագետ Ջեյմի Կարագերը պատասխանել է այն հարցին, թե «Մանչեսթեր Յունայթեդից» որ ֆուտբոլիստին կցանկանար տեսնել «Լիվերպուլում».
«Կարծում եմ, որ ես հավանաբար կվերցնեմ մեկ երիտասարդ ֆուտբոլիստի՝ Կոբի Մայնուին: Մայնուն շատ լավն է իր տարիքի համար։ Կարծում եմ՝ նա գերաստղ դառնալու հնարավորություն ունի: Նա կարող է իսկական գերաստղ լինել «Լիվերպուլում»:
Ես փորձում եմ հասկանալ, թե «Յունայթեդի» թիմում էլ ով է իրականում ավելի լավը, քան նույն դիրքում գտնվող «Լիվերպուլի» ֆուտբոլիստը:
Դժվար է պատասխանել, միգուցե Բրունո Ֆերնանդեշը, բայց նա այնքան էլ չի համապատասխանում Յուրգենի թիմին, Ռեշֆորդը նույնպես լավն է, բայց նա չէր փայլի մերսիսայդյան թիմում այնպես, ինչպես Մայնուն՝ կիսապաշտպանությունում»,- մեջբերում է Կարագերին Liverpool Echo-ն։