ՊՍԺ-ն Ֆրանսիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում հաղթեց «Ռենին», հանդիպումն ավարտվեց 1-0 հաշվով։
Հանդիպումը կայացել է «Պարկ դե Պրենս» մարզադաշտում։
Հանդիպման 37-րդ րոպեին Կիլիան Մբապեն չիրացրեց 11 մետրանոցը։ Սակայն 3 րոպե անց նա գոլի հեղինակ դարձավ։ Նրա գոլը միակն էր այս խաղում։
Եզրափակիչում ՊՍԺ-ն կհանդիպի «Լիոնի» հետ, որը երեքշաբթի հաղթեց «Վալենսիենին»: