«Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խոսել է Մյունխենի «Բավարիայի»` Դորտմունդի «Բորուսիայից» կրած պարտության մասին։
«Իհարկե, ես դիտել եմ խաղը։ Մեզ համար դա նման էր երկու հաղթանակի մեկ օրում։ Առաջատար լինելը հիմա շատ կարևոր է, իրավիճակը մի փոքր ավելի լավ է։ Մեկ խաղ պակաս և երեք միավոր ավելի»,- Ալոնսոյի խոսքն է մեջբերել Bild-ը։
Հիշեցնենք, որ «Բայերն» իր հանդիպումը «Հոֆենհայմի» հետ անցկացրել է նույն օրը, երբ կայացել է «Բավարիա» — «Բորուսիա» խաղը։ «Դեղագործները» հաղթել են 2:1 հաշվով։
Գերմանիայի առաջնության 27 տուրից հետո «Բայերը» 73 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Բավարիան» երկրորդ տեղում է 60 միավորով։