«Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան և մարզիչ Անդրեա Պիրլոն խոսել է թուրինյան թիմի՝ ընթացիկ մրցաշրջանում գրանցած արդյունքների մասին։
«Ես շատ չեմ հետևել թիմի արդյունքներին, սակայն «Յուվենտուսի» նպատակը Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելն է։ Թիմը ճիշտ ճանապարհի վրա է։ Տիտղոսի համար պայքարից հետո թիմը մի փոքր թուլացրեց տեմպը, բայց դրա պատճառներից էին նաև վնասվածքները»,- Պիրլոյի խոսքն է մեջբերել Sky Sports-ը:
Իտալիայի առաջնության 30 տուրից հետո «Յուվենտուսը» 59 միավորով երրորդ տեղում է։ Թուրինյան թիմը առաջատար «Ինտերին» զիջում է 20 միավորով։ Երկրորդ տեղում գտնվող «Միլանը» 6 միավորով գերազանցում է «Յուվենտուսին»։