«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլը գովել է «Արսենալին» ԱՊԼ-ի 29-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում (0:0) պաշտպանությունում ցուցադրած խաղի համար։
«Ես երբեք չեմ տեսել, որ թիմն այսքան դժվարություններ ստեղծի «Մանչեսթեր Սիթիի» համար դաշտի վերջին երրորդում: «Արսենալն» ամբողջությամբ նախաձեռնությանը և չէր զիջում դիրքերը։ Այն, թե ինչպես էր «Արսենալը» պաշտպանվում, յուրահատուկ էր», — Նևիլի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:
«Մանչեսթեր Սիթին» ունի 64 միավոր և Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է: «Արսենալը» 65 միավորով երկրորդ տեղում է: Անգլիայի առաջնությունում առաջատարը «Լիվերպուլն» է 67 միավորով։