Շվեդիայի առաջնության մեկնարկային տուրում «Բրոմապոյկարնան» արտագնա խաղում հաղթեց ԳԱԻՍ-ին։
Հանդիպումն ավարտվեց հյուրերի՝ 4-0 հաշվով հաղթանակով։
Հայաստանի հավաքականի պաշտպան Անդրե Չալըշըրը մասնակցեց ամբողջ հանդիպմանը։
Շվեդիայի 2024 թվականի առաջնությունը մեկնարկել է այս հանգստյան օրերին։ Մրցաշարի գործող չեմպիոնը «Մալմյոն» է։