«Ռեալ Սոսյեդադի» հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանը պատասխանել է իր համար ամենատհաճ մրցակցի մասին հարցին.
«Չեմպիոնների լիգայի խաղերում Հակիմիի հետևից վազելը ամենադժվարն էր: Նա ամենաարագ ֆուտբոլիստն է։ Նրա դեմ դժվար էր խաղալը»,- Զախարյանի խոսքերն է մեջբերում Sport24-ը։
Հիշեցնենք, որ 20-ամյա Զախարյանը «Ռեալ Սոսյեդադ» է տեղափոխվել Մոսկվայի «Դինամոյից» 2023 թվականի ամռանը 13 միլիոն եվրոյի դիմաց։