«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին խոստովանել է, որ դեռ չի մտածել, թե ինչով է զբաղվելու խաղային կարիերան ավարտելուց հետո։
«Ես դեռ չեմ մտածել, թե ինչ եմ անելու, երբ ավարտեմ կարիերաս։ Փորձում եմ վայելել ամեն օր, ամեն պահ՝ չմտածելով ապագայի մասին։ Դեռ ոչինչ պարզ չէ, հուսով եմ, որ դեռ որոշ ժամանակ կխաղամ, և դա այն է, ինչ ինձ դուր է գալիս: Երբ ժամանակը գա, անպայման մի նոր դեր կգտնեմ, որը կվայելեմ։
Իմ բախտը բերել է, որ որպես խաղացող կարողացա հասնել իմ բոլոր երազանքներին, ես չէի կարող ավելին խնդրել: Ես փորձում եմ վայելել այն ամենը, ինչ Աստված տվել է ինձ մինչ այժմ, և նա ինձ չափազանց շատ է տվել»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում Big Time AS-ի փոդքաստը։