Անգլիայի հավաքականի, «Մանչեսթեր Սիթիի» և «Լեսթերի» նախկին գլխավոր մարզիչ Սվեն-Յորան Էրիկսոնը բացատրել է, թե ինչու է միշտ աջակցել «Լիվերպուլին»։
«Մանկուց ես միշտ եղել եմ «Լիվերպուլի» երկրպագու։ Եվ հայրս նույնպես «Լիվերպուլի» երկրպագու է եղել, երբ փոքր էր, ուստի դա դինաստիա է: Եղբայրս «Լիվերպուլի» երկրպագու է, տղաս՝ «Լիվերպուլի»։
Երբեմն բարկանում ես, երբ թիմը լավ չի գործում: Եղել են տարիներ, երբ մեզ համար էական իրադարձություններ տեղի չեն ունեցել, բայց հիմա դրանք կրկնվում են հնարավոր ամենաբարձր մակարդակով։ Այսօր «Լիվերպուլի» երկրպագու լինելը հիանալի է»,- Էրիկսոնի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։