Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին հայտնել է, որ «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին և «Բենֆիկայի» կիսապաշտպան Անխել Դի Մարիան կխաղան 2024 թվականի Ամերիկայի գավաթի խաղարկությունում։
«Ամերիկայի գավաթում հավաքականում երաշխավորված տեղերը միայն Մեսսիինն ու Դի Մարիայինն են»,- Սկալոնիի խոսքը մեջբերում է լրագրող Գաստոն Էդուլը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Ամերիկայի գավաթի խաղարկությունն այս ամառ կանցկացվի ԱՄՆ-ում հունիսի 20-ից հուլիսի 14-ը։ Արգենտինայի հավաքականը գավաթի գործող հաղթողն է։