Թուրինի «Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոն հայտարարել է, որ ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան չպետք է 2016 թվականին «Ծեր սինյորից» հեռանար «Մանչեսթեր Յունայթեդ»։
«Նրա հետ կատարվածն ինձ մեծ ցավ է պատճառում։ Նա այն թիմակիցներից էր, ով ինձ ամենաշատն է տպավորել խաղադաշտում, վնասվածքները խանգարեցին նրան արժանի կարիերա ունենալ, նա կարող էր ձգտել «Ոսկե գնդակին»:
Կարծում եմ՝ սխալ էր «Յունայթեդ» վերադառնալը, դա չօգնեց նրա զարգացմանը», — Մարկիզիոյի խոսքերն է մեջբերում Footmercato-ն: