«Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն կարող է կարիերան շարունակել MLS-ում: Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ Լոս Անջելեսը պաշտոնական առաջարկ է ուղարկել միլանյան ակումբին՝ 37-ամյա ֆրանսիացու տրանսֆերի վերաբերյալ։ Սպասվում է, որ հարձակվողը կարող է միանալ ազատ գործակալի կարգավիճակով:
Այս մրցաշրջանում Ժիրուն անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։