«Լիվերպուլը» դիտարկում է ակումբի գլխավոր մարզչի պաշտոնի երկու թեկնածուների, հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Լիվերպուլը» պատրաստ է «Բավարիայի» հետ պայքարի մեջ մտնել «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի համար։ Նա անգլիական ակումբի հիմնական թեկնածուն է։
«Լիվերպուլը» նաև հետաքրքրություն է ցուցաբերում «Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Զերբիի նկատմամբ։ Ակումբի նոր մարզական տնօրենն իտալացու մեծ երկրպագուն է։
Նշվում է, որ «Լիվերպուլը» փնտրում է երիտասարդ մարզիչ, ով կարող է աճել ակումբում, ինչպես նաև մեկին, ով դավանում է հարձակվողական ֆուտբոլ և ունի ուժեղ անհատականություն: Ապրիլն ու մայիսը կլինեն նախնական բանակցությունների առանցքային ամիսները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Յուրգեն Կլոպն այս մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնը։