«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի ծառայություններով հետաքրքրված են երեք թոփ ակումբներ։
Այս մասին հայտնում է Football Italia-ն՝ հղում անելով Il Mattino-ին։
Ըստ աղբյուրի՝ խոսքը «Արսենալի», «Չելսիի» և ՊՍԺ-ի մասին է։ Երեք ակումբներն էլ պատրաստ են նիգերիացու համար նեապոլցիներին առաջարկել 90 միլիոն եվրո։
Նշվում է, որ Օսիմհենը հոգնել է Ա Սերիայից։ Ֆուտբոլիստի պայմանագրով փոխհատուցման չափը կազմում է 120-130 մլն եվրո։ «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը կարող է զիջումների գնալ՝ հաշվի առնելով այն փաստը, որ ֆուտբոլիստը ցանկանում է հեռանալ ակումբից։
Այս մրցաշրջանում Օսիմհենը 17 հանդիպում է անցկացրել Ա Սերիայում, խփել 11 գոլ և կատարել 3 արդյունավետ փոխանցում։