«Սալերնիտանայի» դարպասապահ Գիլերմո Օչոան մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 38-ամյա մեքսիկացին իտալական թիմի ղեկավարության հետ պայմանավորվել է, որ 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո կդառնա ազատ գործակալ։
Օչոան հանդես է գալիս «Սալերնիտանայում» 2023 թվականի հունվարից։ 2023/24 մրցաշրջանում դարպասապահը բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 20 խաղում բաց է թողել 42 գնդակ: