Խուան Ռոման Ռիկելմեն դժգոհ է ժամանակակից երիտասարդ ֆուտբոլիստների պահվածքից։
«Մենք սիրում էինք ֆուտբոլը. մեզ չէր հետաքրքրում խաղերից հետո պարելը կամ նման այլ բաներ:
Հիմա խաղացողներին ավելի շատ մտահոգում է իրենց վարսավիրի հետ լուսանկարվելը։
Ինձ համար զզվելի և մի փոքր նյարդայնացնող է, քանի որ ոչինչ չեմ կարող անել դրա դեմ»,- «Բոկա Խունիորսի» նախագահի խոսքերն է փոխանցում Football Talk-ը։